ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Բոչելիի համերգը՝ դատարկ դահլիճում ամբողջ աշխարհի համար

Բոչելիի համերգը՝ դատարկ դահլիճում ամբողջ աշխարհի համար
12.04.2020 | 16:23

Երաժշտություն հանուն հույսի. իտալացի տենոր Անդրեա Բոչելին Սուրբ Զատկին հոգևոր համերգ կտա: Ապրիլի 12-ին ամբողջ աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Զատիկը: Համավարակի պատճառով նրանց մեծ մասը չի կարողացել մասնակցել երկրպագության ծառայությանը:

Անդրեա Բոչելին ելույթ կունենա Միլանի Դուոմո գոթական դատարկ տաճարում: Համերգը հեռարձակվելու է համացանցում՝ երգչի YouTube-յան պաշտոնական տեսաալիքով: Բոչելիին նվագակցելու է հայտնի երգեհոնահար Էմանուելե Վիանելին։ Ծրագրում՝ «Ավե Մարիան» և «Սանտա Մարիան»(Պիետրո Մասկանի):
Համերգը տեղի կունենա ապրիլի 12-ին, Իտալիայի ժամանակով 19:00-ին: Համերգի կազմակերպիչները՝ Միլանի կառավարությունը администрация և քաղաքապետ Ջուզեպպե Սալան հայտնել են, որ Բոչելին ելույթ է ունենալու առանց վարձավճարի:
Երգիչը առցանց համերգի հրավերքը ստացել է Սուրբ եկեղեցու ղեկավարներից ու Միլանի քաղաքապետից: Նա ասել է, որ երջանիկ է այդ հնարավորության համար, քանի որ դա պարզապես ներկայացում, համերգ չ, դա աղոթք է, և հույս ունի, որ բոլոր լսողները կաղոթեն իր հետ:


Միլանի քաղաքապետի խոսքով՝ տաճարը դատարկ կլինի, սակայն համացանցային հեռարձակման միջոցով նրա ձայնը կնվիրեն ամբողջ աշխարհին:
Ի դեպ, 61-ամյա տենորը աջակցում է Իտալիային՝ համաճարկի դեմ պայքարում: Նրա հիմնադրամը (The Andrea Bocelli Foundation, ABF) իտալիայի բժշկական անձնակազմին օգնել է անհրաժեշտ գործիքների և սարքավորումների գնման հարցում:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների դեպքերի ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է, իսկ վտանգավոր վարակից մահվան ելքերի քանակով՝ Իտալիան։ Ընդհանուր, երկրի մասշտաբով վարակակիրների թիվը գերազանցել է 143 հազարը: Մահացելէ 18 279 մարդ, ապաքինվել 28 470-ը:


Իտալիայի վարճապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված կարանտինը երկարաձգվում է մինչև առնվազն մայիսի 3-ը:

Դիտվել է՝ 2772

Մեկնաբանություններ